Այսօր Փարիզում անցկացվելու են զանգվածային հանրահավաք և երթ՝ ոգեկոչելու օրերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:
Հայաստանի իշխանությունները նույնպես մասնակցելու են երթին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: